Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արևմուտքը գործի է անցել

Արևմուտքը  գործի է անցել
04.11.2016 | 00:42

Պարզվում է՝ գերտերությունները ևս ակտիվացել են նախընտրական փուլում։ Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ի դեսպանատունը սկսել է հայաստանյան արևմտամետներին «հավաքագրել-կանոնակարգել-ուղղորդել»։

Նույն աղբյուրի պնդմամբ, քաղաքական գործիչների հատուկ ցուցակ կա, որն ընդգրկում է ոչ միայն ընդդիմադիր հատվածի լիբերալներին, այլև իշխանական. նրանք դեսպանատան մշտական այցելուներն են ու «հարգված» հյուրերը։


Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի դեսպանատունը փորձում է ընդդիմադիր արևմտամետներին սեփական նախասիրությունների շրջանակում դասակարգել-միավորել, իսկ իշխանության մեջ ստեղծել սեփական կուռ թևը։ Մեր զրուցակցի պնդմամբ, այս հարցում Արևմուտքը բավական ակտիվ է աշխատում, իսկ թե լիբերալների ինչպիսի թև կունենանք ԱԺ-ում, պարզ կդառնա նախընտրական ցուցակների պատրաստ լինելուն պես։ Ի դեպ, արևմտամետների ցուցակում, ասում են, հայտնվել են նաև այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ոչ վաղ անցյալում մոլի ռուսամետությամբ էին «տառապում»։ Այստեղ են ասել՝ օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ